ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում խուսափել հակամարտությունների հարցում երկակի ստանդարտներից
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ժամանելով Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին, ասել է, որ Ուկրաինայի և Գազայի հատվածի հակամարտությունների ժամանակ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային մարդասիրական իրավունքին համահունչ սկզբունքներին, ինչպես նաև խուսափի երկակի ստանդարտներից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ պետք է դատապարտել ինչպես հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը, այնպես էլ Գազայում աննախադեպ զոհերի թիվը։
«Մենք պետք է հավատարիմ մնանք սկզբունքներին թե՛ Ուկրաինայում, թե՛ Գազայում՝ առանց երկակի ստանդարտների», - ասել է Գուտերեշը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը գլոբալ մարտահրավերների շուրջ ՄԱԿ-ի հետ սերտ համագործակցության համար։
Գուտերեշը հրավիրվել է ԵՄ գագաթնաժողովին՝ համայնքի երկրների ղեկավարներին տեղեկացնելու Գազայում տեղի ունեցող իրադարձությունների և իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ գործողությունների մասին։ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների քննարկումը լինելու է համայնքի պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումների հիմնական թեմաները։