Բելգորոդի ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել
Աշխարհ
Հակառակորդի անօդաչու թռչող սարքը բախվել է Բելգորոդի ՆԳՆ շենքին, հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։
Նախնական տվյալներով՝ չորս մարդ վիրավորվել է։
Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ վիրավորներից մի կնոջ մոտ կրծքավանդակի բեկորային չթափանցող վերք եւ ձեռքի կտրած վերք է առկա։
«Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են քաղաքային թիվ 2 հիվանդանոց, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Պայթյունի հետեւանքով շենքում կոտրվել են 3-րդ և 4-րդ հարկերի ապակիները, վնասվել է ճակատը։ Բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում են»,- նշել է մարզպետը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ