Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրազիլիա կատարած եռօրյա այցի շրջանակներում հանդիպել է իր գործընկեր Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ։ Առաջնորդները քննարկել են Ամազոնի պաշտպանությունը և «կանաչ» ներդրումները:
Այցի շրջանակներում Մակրոնն այցելել է Բելեմ՝ Պարա նահանգի մայրաքաղաք, որը մեծությամբ երկրորդ նահանգն է։ Այնտեղ նա և Լուլա դա Սիլվան հայտարարել են Ամազոնի զարգացման և Բրազիլիայի ու Ֆրանսիական Գվիանայի միջև հետազոտական նախագծի համար 1,1 միլիարդ դոլարի ներդրման մասին:
Մակրոնը հույս ունի բարելավել հարաբերությունները Բրազիլիայի հետ, քանի որ Փարիզի և Բրազիլիայի միջև երկխոսությունը սրվել էր Ժաիր Բոլսոնարուի կառավարման ժամանակ։ Բոլսոնարուն, որպես ծայրահեղ պահպանողական, այնքան էլ չէր սիրում Մակրոնին և նույնիսկ իրեն թույլ էր տվել կատակել Ֆրանսիայի նախագահի կնոջ մասին։ Լուլա դա Սիլվան, ընդհակառակը, քաղաքական գործիչ է, ով երբեք իրեն թույլ չի տալիս ոչ կոռեկտ արտահայտություններ օգտագործել։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու