«Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ
ԱշխարհԱպացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչություն իրականացրած անձանց և ուկրաինացի ազգայնականների միջև կապի մասին, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
«Հետաքննության նախնական արդյունքները լիովին հաստատում են ահաբեկիչների գործողությունների պլանավորված բնույթը, մանրակրկիտ նախապատրաստումը և հանցագործության կազմակերպիչների ֆինանսական աջակցությունը։ Ձերբակալված ահաբեկիչների հետ աշխատանքի, նրանցից առգրավված տեխնիկական սարքերի ուսումնասիրության և ֆինանսական գործարքների մասին տեղեկատվության վերլուծության արդյունքում ձեռք են բերվել ուկրաինացի ազգայնականների հետ նրանց կապի ապացույցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ բացահայտվել և կալանավորվել է ևս մեկ կասկածյալ, ով մասնակցել է «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչներին ֆինանսավորելու սխեմային: