ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բելառուսում կազմակերպության մշտական համակարգող է նշանակել ադրբեջանցի դիվանագետ Ռասուլ Բագիրովին, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։
Դյուժարիկը հայտնել է, որ ստացվել է Բելառուսի կառավարության հավանությունը, և Բագիրովը իր նոր պարտականությունները կսկսի մարտի 30-ին։