Բայդենը հայտնել է իր մականունը
ԱՄՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացել է` որպես «Բայդենոպուլոս» Սպիտակ տանը Հունաստանի Անկախության օրվա ընդունելության ժամանակ, որին ներկա են եղել հույն-ամերիկյան համայնքի նշանավոր անդամներ։ Նրա ելույթը հեռարձակել է Սպիտակ տունը։
Բայդենն ավելի վաղ կատակով ասել է, որ Հունաստանի հանդեպ իր սիրո պատճառով հունական ձևով իրեն «Բայդենոպուլիս» են անվանում։
«Ես Ջո Բայդենոպուլիսն եմ», - ասել է նա ընդունելության ժամանակ ծափերի և բացականչությունների ներքո՝ նշելով, որ դա իր մականունն է:
Բայդենը հավելել է, որ երբ ինքը 29 տարեկան էր, հույն ամերիկացիներն իրենց ձայներով և աջակցությամբ օգնեցին իրեն Դելավերում ընտրվել սենատոր՝ ճանապարհ հարթելով դեպի մոլորակի ամենաբարձր պաշտոնը։ «Եվ դա պատճառներից մեկն է, որ ես այսօր այստեղ եմ՝ ձեր համայնքում», - ասել է Բայդենը: