Մենք չենք մոռացել Ղարաբաղի տեղահանված հայերին․ կշարունակենք օգնել ձեզ. Լեյեն
ՔաղաքականԲրյուսելում մեկնարկած ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԵՄ արտաքին հանձնակատար Ժոզեպ Բորելի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է.
«Ողջունում ենք ձեր ջանքերը ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ։ Գնահատում ենք ձեր ջանքերը ՌԴ դեմ պատժամիջոցների պահպանման համար։ Մենք չենք մոռացել Ղարաբաղի տեղահանված հայերին։ Նախորդ սեպտեմբերից 30 մլն եվրո ենք տրամադրել և կշարունակենք օգնել ձեզ»,-նշել է Լեյենը։