Մենք նպատակ ունենք աջակցել Հայաստանի մասնավոր ոլորտին. Փաշինյան
ՔաղաքականԲրյուսելում մեկնարկած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ զարգացնել արդարադատության ու հանրային այլ ոլորտների ռեֆորմներն ու կառուցել ուժեղ, ավելի ապահով ու զարգացած պետություն։»
Փաշինյանը նշել է, որ սա լավագույն ժամանակն է՝ ընդլայնելու առևտրային գործընկերությունն ու զարգացնելու համագործակցությունը։
«Մենք նպատակ ունենք աջակցել Հայաստանի մասնավոր ոլորտին՝ գրավելու նոր շուկաներ, աջակցելու դրսի ընկերությունների՝ Հայաստանում ներդրումներին»,-ամփոփել է նա։