Կշարունակենք աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100.000 հայերին. Բլինքեն
ՔաղաքականԲրյուսելում մեկնարկած ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ընդգծել է, որ ինքը շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին համագործակցության և առաջնորդության համար․
«Դա լավ հիմք է ստեղծում մեր անելիքի համար։ Մենք նախատեսում ենք 65 մլն եվրո տրամադրել մեր բյուջեից՝ աջակցելու Հայաստանի ռեֆորմներին ու տնտեսական, ժողովրդավարական դիմադրողականության բարձրացմանը։ Կշարունակենք աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100.000 հայերին»,-ամփոփել է նա։