Սարգիս Խանդանյանը հանդիպել է ուսանողներին
ՔաղաքականՀայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններ, միջազգային հարթակներում իրականացվող աշխատանք, երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններ, տարածաշրջանային անվտանգային խնդիրներ. այս թեմաների շրջանակում է ընթացել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի եւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) ուսանողների հանդիպումը:
Սարգիս Խանդանյանը մանրամասնել է մեր երկրի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ իր մոտեցումները, խոսել խորհրդարանական դիվանագիտության առանձնահատկությունների մասին:
Մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպման սպասելիքների վերաբերյալ: Ըստ Սարգիս Խանդանյանի՝ այս հանդիպման ձեւաչափն աննախադեպ է եւ կարեւոր է Հայաստանի միջազգային դերի տեսանկյունից:
Անդրադարձ է եղել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի արտոնագրերի ազատականացմանը, հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը, սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներին, երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների համատեքստում իրականացվող քայլերին: