Մայիսի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում ՀՖՖ-ն հայկական ո՞ր ակումբներին է արտոնագրել մասնակցելու ՈՒԵՖԱ-ի 2026/2027թթ․ մրցաշրջանի ակումբային մրցաշարերին ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Մենք հուշակոթող քանդող ազգ չենք. պետք չի մանիպուլացնել. Անուշ Սեդրակյան (տեսանյութ) Ադրբեջանցու հետ երբեք ընկերություն չի կարելի անել, նրանց վրա պետք չէ հույս դնել (տեսանյութ) Ապրում եմ վարձով, գոհ եմ, շնորհակալ եմ Փաշինյանից․ քաղաքացի (տեսանյութ) «Առնո Բաբաջանյան. ինչո՞ւ է կոմպոզիտորի ժառանգության մեծ մասը մինչ օրս մնում ձեռագրերում» Ճակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին (տեսանյութ) Արտակարգ դեպք Երևանում Պուտին-Թրամփ զրույցը բացահայտել է կոշտ իրականություն. Երախտագիտություն՝ Եվրոպական խորհրդարանին (տեսանյութ) Գարիկ Ավագյանը նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով 

ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները սատարում են Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի։ Այս համատեքստում մենք նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը։ Մենք կձգտենք ընդլայնել մեր գործընկերությունները, օրինակ՝ շարժունակության, կառավարման, օրենքի կիրարկման, առևտրի, կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Այս առանցքային ոլորտներին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները նախատեսում են ավելի ամուր համագործակցություն Հայաստանի հետ։

Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում բարեփոխումներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ:

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու և բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը կապահովեն առաջընթաց Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ:

Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և վարչապետ Փաշինյանին՝ իրականացնելու նախանշված բարեփոխումները։ Բայդենի վարչակազմը Կոնգրեսի հետ նախատեսում է 2023 ֆիսկալ տարում շուրջ 65 միլիոն դոլարի զարգացման աջակցություն տրամադրել Հայաստանին։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունել են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային տնտեսական և առևտրի դիվերսիֆիկացումը:

ԵՄ-ն և ԱՄՆ-ը մտադիր են լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով:

«Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը նպատակաուղղված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը` միաժամանակ աջակցելով առևտրի դիվերսիֆիկացմանը: Այն նաև աջակցություն կտրամադրի տեղահանվածների երկարաժամկետ կարիքները հոգալուն: Այն կամրապնդի ոլորտային համագործակցությունը Հայաստանի հետ՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կարգավորումների ներդաշնակեցմանը՝ միտված ՀԸԳՀ-ի ողջ ներուժի իրացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել առանցքային ոլորտներին՝ առևտրի դիվերսիֆիկացիայից, ենթակառուցվածքների զարգացումից, էներգետիկայից մինչև ավիացիոն անվտանգություն:

Նախագահ ֆոն դեր Լեյենն անդրադարձել է նաև 2021 թվականին մեկնարկած Տնտեսական և ներդրումային պլանի առավելություններին, որը Հայաստանում դրամաշնորհների, մասնավոր և հանրային ներդրումների միջոցով արդեն մոբիլիզացրել է ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ։ Տնտեսական և ներդրումային պլանի համահունչ՝ «Դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը կավելացնի աջակցությունը ռազմավարական ներդրումներին, մասնավորապես տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ կկատարի բիզնեսի զարգացման մեջ՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: Տնտեսական և ներդրումային պլանն ունի խաղաղության միջոցով տնտեսական առավելություններ ապահովելու ներուժ՝ ներառյալ տարածաշրջանային կապակցվածության հարցում, եթե և երբ թույլ տան պայմանները: ԵՄ-ն նաև կդիտարկի շարժունակությանն աջակցելու ուղիները:

Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ մի քանի ոլորտներում՝ խթանելու տնտեսական աճն ու բարեփոխումները, առևտրի դիվերսիֆիկացումը և դիմակայունությունը: Միացյալ Նահանգները կհամագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիաների առևտրի հնարավորությունների օպտիմալացման, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության ավելացման և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը, որոնց համար միջուկային անվտանգությունը և չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են: Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական մթերքների հոսքը հեշտացնելուն։

Հաշվի առնելով շարունակական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն ավելի քան 100,000 տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու և սոցիալապես ներառելու առումով՝ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցել Հայաստանի ջանքերին՝ ուղղված կարիք ունեցողներին բնակարանային, վերապատրաստման, աշխատանքային հնարավորություններ և հոգեբանասոցիալական աջակցություն տրամադրելուն, և ապահովել տեղահանվածների արժանապատիվ կենսապայմանները։

Սկսած 2023 թվականի սեպտեմբերից ԵՄ-ն արագորեն մոբիլիզացրել է 18 միլիոն եվրո մարդասիրական և 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ փախստականների հրատապ և սոցիալ-տնտեսական կարիքներին արձագանքելու համար: Այսպիսով, տուժած բնակչությանը 2020 թվականից ի վեր մարդասիրական օգնության ընդհանուր հատկացումը կազմում է 38,4 միլիոն եվրո: ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին փախստականների երկարաժամկետ կարիքները հասցեագրելու և աջակցելու հարցում: ԵՄ-ի «Դիմակայունության և աճի» ծրագիրը կներառի նաև տեղահանված մարդկանց երկարաժամկետ տնտեսական և սոցիալական ներառմանն ուղղված բյուջետային աջակցություն։

Նույն կերպ, սկսած 2023 թվականի սեպտեմբերից Միացյալ Նահանգները հայտարարել է տեղահանվածներին և փախստականներին ավելի քան 7 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության մասին: Այս ֆինանսավորմամբ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կհասնի է մոտ 31 միլիոն դոլարի: ԱՄՆ-ի օգնության շրջանակներում տրամադրվել է կենսական նշանակության պարենային օգնություն, մարդասիրական պաշտպանություն և ժամանակավոր ապաստան և այն կշարունակի արձագանքել տեղահանվածների և փախստականների կարիքներին: Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի ջանքերին՝ նվազագույնի հասցնելու հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների վրա ճնշումը և կնպաստի սոցիալական համախմբվածությանն ու տնտեսական զարգացմանը։

Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները և ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկու կինը ԵՄ-ում բիզնես ծառայությունների ապրանքանիշ է գրանցել Խոշոր ավտովթար. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվելԶելենսկին արձագանքել է մայիսի 9-ի հրադադարի առաջարկինԹրամփը Սթարմերին խորհուրդ է տվելԹրամփը հրաժարվել է զրահաբաճկոն կրել, որպեսզի գեր տեսք չունենա44-օրյա պատերազմում երկու որդիներին կորցրած կինը նորից որդի է ունեցելՍլովակիայի վարչապետը որպես բեռնակիր է աշխատելԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ. խոսնակ ՋոնսոնԻրանի դեսպանը հայտարարություն է արել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրի վերաբերյալՍլովակիայի վարչապետը ՄԱԿ-ը «ծաղրի առարկա» է անվանելՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Պենտագոնը զարմացած է Թրամփի՝ Գերմանիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ արած հայտարարություններիցՄայիսի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցում գտնվող պահեստում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ Ավելի լավ է ծաղրածու լինես. Կայա Կալլասին նոր աշխատանք են առաջարկելՀեղուկ գազի շուկայում առկա խնդիրները մի քանի օր հետո էականորեն կկարգավորվեն. Պապոյան Իտալիայի ՊՆ Կրոսետտոն գնահատել է Թրամփի սպառնալիքները զորքերը երկրից դուրս բերելու վերաբերյալԱՄՆ-ն շուտով կարող է հարված հասցնել Իրանին. սենատոր ԲլումենտալԲասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Մերձավոր Արևելքի գործընկերների հետՀՖՖ-ն հայկական ո՞ր ակումբներին է արտոնագրել մասնակցելու ՈՒԵՖԱ-ի 2026/2027թթ․ մրցաշրջանի ակումբային մրցաշարերին ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Politico. Եվրոպայում արձակուրդային սեզոնը կարող է խաթարվել ավիացիոն վառելիքի պակասի պատճառովԱՄՆ պետական ​​պարտքը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100%-ըՈւկրաինայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները վատթարացել են Զելենսկու պատճառով. ԶԼՄՄենք հուշակոթող քանդող ազգ չենք. պետք չի մանիպուլացնել. Անուշ Սեդրակյան (տեսանյութ) Ադրբեջանցու հետ երբեք ընկերություն չի կարելի անել, նրանց վրա պետք չէ հույս դնել (տեսանյութ) Ողբերգական ելքով վթար՝ Տավուշում. մեքենան 20-30 մ բարձրությունից ընկել է, ընտանիքի անդամները հիվանդանոցում են, երեք երեխաներից մեկը մահացել է Ուկրաինայի փոխվարչապետ Կաչկան հրապարակել է Եվրամիությանը միանալու ժամանակացույցըԱպրում եմ վարձով, գոհ եմ, շնորհակալ եմ Փաշինյանից․ քաղաքացի (տեսանյութ) «Առնո Բաբաջանյան. ինչո՞ւ է կոմպոզիտորի ժառանգության մեծ մասը մինչ օրս մնում ձեռագրերում» Դատարանը նացիստական ​​կարգախոս օգտագործելու համար ոստիկանին պարտավորեցրել է այցելել ՕսվենցիմԲռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% էՉարլզ III-ին ԱՄՆ գերեզմանատանը դիմավորել են գլխիվայր շրջված բրիտանական դրոշովՃակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին (տեսանյութ) Ավտոտնակում կայանված մեքենան ամբողջությամբ այրվել էԱրտակարգ դեպք ԵրևանումԿիևը պետք է ուրբաթ օրը Արժույթի միջազգային հիմնադրամին վճարի մոտ 183 միլիոն դոլարՊուտին-Թրամփ զրույցը բացահայտել է կոշտ իրականություն. Երախտագիտություն՝ Եվրոպական խորհրդարանին (տեսանյութ) Գարիկ Ավագյանը նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով Ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի ընդլայնումը տարիներ կտևիԲարոնուհի Քերոլայն Քոքսը բաց նամակ է հղել ՀՀ-ԵՄ գագաթնաժողովից առաջ և կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Ամերիկացի լրագրող Կարլսոնը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինան կործանման տանելու մեջԶելենսկին ստիպված է եղել «դառը ճշմարտությունը» լսել ԵՄ գագաթնաժողովումԲայրամովն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնիկը՝ փոքրիկ Սամվելը Ռուսաստանում երկրին միջուկային հարված հասցնելու կոչ արած քաղաքացին 3 տարվա ազատազրկման է դատապարտվելԵրևանում 27-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» Ես Ադրբեջանցի ընկեր ունեմ, սպասում եմ երբ սահմանները կբացվեն, գնամ իրենց տուն․ քաղաքացի (տեսանյութ) Մեդվեդևը զգուշացնում է միջուկային ապոկալիպսիսի մասին. Daily Express
Ամենադիտված