Մեր նպատակն է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Ջեյմս Օ՛Բրայեն
Արտաքին ՔաղաքականԵվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄքՔին անդրադարձել են ԱՄՆ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ու սուվերենության աջակցմանը։
«Մեր նպատակն է աջակցել ՀՀ սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք աջակցում ենք Հայաստանին՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար, որը կարևոր ճանապարհ է տարածաշրջանի ու Հայստանի համար՝ բացելու նոր առևտրական ճանապարհներ դեպի Միջերկրածով։ Մենք շարունակում ենք աջակցել ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես արել ենք նախկինում», - ասել է նա։