Հնդիկ տղամարդը 238 անգամ մասնակցել է ընտրություններին և երբեք չի հաղթել
ԱյլՀնդկաստանում տղամարդը 238 անգամ մասնակցել է ընտրություններին և երբեք չի հաղթել, գրում է Oddity Central-ը։
Պադմարաջան ազգանունով տղամարդը 65-ամյա բանվոր է Թամիլնադից: Նա հայտնի է նրանով, որ 30 տարվա ընթացքում մասնակցել է 238 ընտրությունների՝ հազարավոր դոլարներ ծախսելով գրանցման վճարների վրա։ Հնդիկը երբեք չի հաղթել, բայց ասում է, որ իրեն հաղթանակ պետք չէ։
«Բոլոր թեկնածուները ձգտում են հաղթել ընտրություններում, իսկ ես՝ ոչ»,- ասել է նա։
Պադմարաջանը գիտակցում է, որ նույնիսկ ՏԻՄ-ում բարձր պաշտոն ստանալու հնարավորություն չունի։ Նա իր օրինակով ցույց է տալիս, որ ցանկացած մարդ կարող է առաջադրվել ու ընտրվել։
Մարդկանց ոգեշնչելու համար Պադմարաջանն այժմ դասախոսություններ է կարդում ուսանողներին՝ ճկունության և անհաջողության հաղթահարման մասին: