Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են հասնել ՀՀ–ից ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը․ ՌԴ ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են հասնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալուն, ինչպես նաև ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերմանը։
«Կոչ ենք անում Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով»,– ասել են ՌԴ արգործնախարարությունից։
Մոսկվան վստահեցրել է, որ նախկինի պես պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության ձեռքբերմանը։