Ջոլին հայտարարել է, որ Բրեդ Փիթը ծեծել է իրեն
ԺամանցԴերասանուհի Անջելինա Ջոլիի փաստաբանները ակնարկել են, որ դերասան Բրեդ Փիթը ծեծել է նրան 2016 թվականին՝ նրանց բաժանումից շատ առաջ։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ հղում կատարելով դատական փաստաթղթերին։
Դերասանուհու փաստաբանական թիմը հայտնել է, որ Փիթը հրաժարվել է թույլ տալ Ջոլիին վաճառել իրենց ընդհանուր գինեգործարանի՝ «Chateau Miraval French»-ի բաժնետոմսերը, եթե նա չստորագրի չբացահայտման մասին համաձայնագիր:
«Փիթը ֆիզիկական բռնություն է գործադրել Ջոլիի նկատմամբ 2016 թվականի սեպտեմբերին ընտանիքի՝ Ֆրանսիայից Լոս Անջելես մեկնելուց շատ առաջ: Բայց այդ թռիչքի ժամանակ նա առաջին անգամ է ֆիզիկական բռնություն կիրառել երեխաների նկատմամբ։ Ջոլին անմիջապես լքել է նրան»,- գրել են փաստաբանները։
60-ամյա Փիթը, ըստ Ջոլիի պաշտպանների, առաջարկել է նրան գաղտնի պահել իր «անպատշաճ պահվածքի» մասին տեղեկությունները։