Բույսերը կարող են «ճչալ», եթե դրանց վնասեն կամ չջրեն
ԱյլԹել Ավիվում Իսրայելի համալսարանի գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել։ Պարզվում է, որ բույսերը «ճչում են» սթրեսային իրավիճակներում, օրինակ, երբ վնասվում են կամ չեն ջրվում։ Հետազոտողները կարողացել են ձայնագրել լոլիկի և ծխախոտի ձայները։
Լոլիկի «ձայնը» հիշեցնում է պոպկորնի «պայթելու» ձայն։ Այդ ձայները հնչում են 40-80 կՀց հաճախականությամբ, այդ պատճառով էլ մարդը չի կարող լսել դրանք: Ենթադրվում է, որ բույսերին կարող են լսել կրծողները, միջատները և չղջիկները: Դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչպես են ձևավորվում հնչյունները։ Ենթադրություն կա, որ դրանք կապված են ցողունի հյուսվածքներում թթվածնի պղպջակների պայթելու հետ։
Նմանատիպ «ձայներ» գրանցվել են ոչ միայն լոլիկի, այլև ծխախոտի, կակտուսների, ցորենի և նույնիսկ եգիպտացորենի մեջ։ Գիտնականները հայտնել են, որ տարբեր բույսերի ձայները տարբերվում են հաճախականությամբ։ Համալսարանը ստեղծել է արհեստական ինտելեկտի ալգորիթմ, որը նույնականացնում է բույսը և ձայնի միջոցով որոշում դրա սթրեսի մակարդակը: