ԱՄՆ-ում խորհրդավոր կերպով 30 միլիոն դոլար են գողացել
ԱյլԱՄՆ-ում փնտրում են հանցագործներին, ովքեր սեյֆից գողացել են 30 միլիոն դոլար և ոչ մի հետք չեն թողել։ Այս մասին գրում է People-ը։
Խորհրդավոր գողերը մարտի 31-ի գիշերը թալանել են Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում գտնվող պահեստը: Նրանք տանիքից մտել են շինություն, սակայն ահազանգը չի հնչել, իսկ սեյֆի վրա որևէ հետք չի հայտնաբերել։ Հափշտակելով գումարը՝ հարձակվողներն աննկատ փախել են։ Ոստիկանության տվյալներով՝ այս գողությունը քաղաքի պատմության մեջ ամենախոշորներից է։
Շուտով պարզ է դարձել, որ հանցագործները վերցրել են գումարը GardaWorld ընկերությունից, որն ապահովում է կանխիկ գումարի հավաքման և տեղափոխման անվտանգությունը։ Ընկերության կայքում ասվում է. «Մեր շնորհիվ դուք կարող եք վստահ լինել, որ ձեր ունեցվածքը և ակտիվները հուսալիորեն պաշտպանված են»:
«30 միլիոն դոլար է կորել։ Ինչպե՞ս: Ինչո՞ւ։ Դեռ փորձում եմ պարզել դա: Արդյո՞ք դա մեզնից ինչ–որ մեկն է եղել: Մեկ հոգի՞ է եղել, թե՞ մի քանիսը։ Գիտե՞ք, դեռ շատ հարցեր կան»,- ասել է GardaWorld-ի աշխատակիցը:
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանել հետաքննության ընթացքը՝ հայտնելով, որ գործը փոխանցվել է ՀԴԲ-ին։