«Բորատի» աստղն ամուսնալուծվում է 14 տարվա ամուսնությունից հետո
Ժամանց«Բորատ» ֆիլմի աստղ Սաշա Բարոն Քոհենը և դերասանուհի Այլա Ֆիշերը 14 տարվա ամուսնությունից հետո բաժանվում են։ Այս մասին դերասանները հայտնել են Instagram-ում։
«Ավելի քան քսան տարի տևած թենիսի խաղից հետո մենք վերջապես վայր ենք դնում գնդաթիերը: Մենք երկուսս էլ ամուսնալուծության հայց ենք ներկայացրել 2023 թվականին»,- ասվում է տարածված գրառման մեջ։
Բաժանվող զույգը խնդրել է հարգել իրենց անձնական կյանքը։ Նրանք պարզաբանել են, որ հարգում են միմյանց և շարունակելու են միասին դաստիարակել երեխաներին։
Բրիտանացի դերասան Սաշա Բարոն Քոհենը և ավստրալացի դերասանուհի Այլա Ֆիշերն ամուսնացել են 2010 թվականի մարտի 15-ին։ Մինչ ամուսնանալը նրանք հանդիպել են ութ տարի։ Հանուն դերասանի հետ ամուսնության՝ Ֆիշերն ընդունել է հուդայականություն և փոխել իր անունը՝ դառնալով Այլա: Զույգը երեք երեխա ունի՝ երկու դուստր և մեկ որդի: