Նիդերլանդների 28–ամյա բնակչուհին որոշել է էվթանազիայի ենթարկվել դեպրեսիայի պատճառով
ԱյլՆիդերլանդների 28-ամյա բնակչուհի Զորայա տեր Բիքը որոշել է էվթանազիայի ենթարկվել դեպրեսիայի, աուտիզմի սպեկտրի խանգարման և սահմանային անձնային խանգարման պատճառով, որոնք, ըստ նրա, խանգարում են իր ապրելուն, գրում է The Free Press-ը։
Զորայան իր 40-ամյա զուգընկերոջ հետ ապրում է Գերմանիայի սահմանի մոտ գտնվող փոքրիկ քաղաքում։ Նա երազել է հոգեբույժ դառնալ, բայց խանգարումների պատճառով այդպես էլ չի կարողացել ավարտել դպրոցը և կարիերա սկսել։
Բուժման փորձից հետո հոգեբույժը Զորայային ասել է, որ իրենք փորձել են բոլոր մեթոդները։ «Այլևս ոչինչ չենք կարող անել ձեզ համար: Ավելի լավ երբեք չի լինի», - մեջբերում է հրատարակությունը նրա բժշկի խոսքերը։
Սպասվում է, որ պրոցեդուրան կիրականացվի մայիսի սկզբին Զորայայի տանը։ Մինչ այդ բժիշկը պետք է ստուգի, թե արդյոք նա վստահ է իր ընտրության մեջ։ Եթե նա դրական պատասխան տա, ապա նրան հանգստացնող կներարկի, իսկ հետո դեղամիջոց, որը կկանգնեցնի նրա սիրտը, գրում է հրատարակությունը։