Էմմա Ռոբերթսը պատմել է Քիմ Քարդաշյանի հետ կրքոտ համբույրի մասին (տեսանյութ)
ԺամանցԴերասանուհի Էմմա Ռոբերթսը և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խաղացել են «Ամերիկյան սարսափ պատմություն։ Քնքշություն» հեռուստասերիալում։ Այժմ հեռուստադիտողները անհամբերությամբ դիտում են շոուի երկրորդ մասը, որի դրվագներից մեկում Էմմա Ռոբերթսը համբուրվում է Քիմ Քարդաշյանի հետ։ Դերասանուհի Ռոբերթսը վերջապես կարողացել է նախագծի երկրպագուներին պատմել համբույրի տեսարանի մասին, հայտնում է Etonline-ը։
Գայթակղիչ տեսարանում Աննա Վիկտորյա Ալքոթը (Ռոբերթսը) կրքոտ կերպով համբուրում է Շիվոն Քորբինին (Քարդաշյանին):
Էմման Ջիմի Ֆելոնի շոուի ժամանակ խոստովանել է. «Մենք համբուրվեցինք, և նրանք ասացին՝ «Նկարահանված է», իսկ Քիմը նայեց ինձ ու սկսեց ծիծաղել, իսկ ես ասացի՝ «Ի՞նչ»։ Ամբողջ դեմքիս նրա փայլն էր, ու մենք պետք է լվացվեինք ամեն դուբլից հետո, քանի որ նրա շուրթերի փայլը, ակնհայտորեն, ամենաիդալականն է, բայց այն ամենուր էր»: