ԵԽ անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման ընթացքը
ՔաղաքականԵվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի արտագնա հանդիպմանը: Այս մասին հայտնում է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչության «Ֆեյսբուք»-ի էջը։
«Ապրիլի 4-5-ին Լիխտենշտեյնում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի արտագնա հանդիպումը:
ԵԽ անդամ երկրների մշտական ներկայցուցիչները քննարկել են 2023 թ․ Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև մայիսին կայանալիք ԵԽ նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքները։
ԵԽ դեսպաններին ընդունել է նաև Լիխտենշտեյնի իշխան Ալոիս ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնը»,- նշված է հաղորդագրության մեջ։