Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի կոմունիստական կուսակցության անդամ Լիանա Կանելլիի հետ
ՔաղաքականՀունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի կոմունիստական կուսակցության անդամ Լիանա Կանելլիի հետ։ Դեսպանն այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում։
«Հանդիպել եմ Հունաստանի խորհրդարանի կոմունիստական կուսակցության անդամ և հայերի հրաշալի բարեկամ Լիանա Կանելլիի հետ։ Քննարկեցինք Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության բարձր մակարդակը, Հունաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը, որն ուղղված է տնտեսական, ակադեմիական և մշակութային կապերի հետագա զարգացմանը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության ներգրավմանը»,- գրել է նա։