Առնետը դուրս է թռել զուգարանից և կծել տղամարդուն․ վերջինս հոսպիտալացվել է
ԱյլՄոնրեալի բնակիչը վարակվել է լեպտոսպիրոզով այն բանից հետո, երբ առնետը դուրս է թռել զուգարանից ու կծել կանադացուն։ Այս մասին հայտնում է Metro-ն։
76-ամյա մոնրեալցին գնացել է զուգարան և զուգարանակոնքում հայտնաբերել առնետ, փորձել է դուրս շպրտել կրծողին, սակայն առնետը երկու անգամ կծել է նրան։ Տուժածը դիմել է բուժհաստատություն, հիվանդին ներարկում են արել և ուղարկել տուն։
Սակայն երեք շաբաթ անց կանադացու ինքնազգացողությունը վատացել է, արյան ճնշումը կտրուկ իջել, և սկսել է ուժեղ գլխացավեր ունենալ։ Հիվանդանոցում բժիշկները նրա մոտ ախտորոշել են լեպտոսպիրոզ և երիկամների ախտահարում, և մի քանի օրվա ընթացքում նրա մոտ սեպսիս է զարգացել, որը վտանգ է ներկայացնում կյանքի համար:
Հաղորդվում է, որ տղամարդը փրկվել է և դուրս գրվել։