Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիին կեղծավոր է անվանել ու մեղադրել ստախոսության մեջ
ԺամանցՀոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիին կեղծավոր է անվանել ու մեղադրել ստախոսության մեջ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Բրեդ Փիթն ասել է, որ դերասանուհին իր թիմի հետ աշխատելիս մշտապես օգտագործում է «չբացահայտման վերաբերյալ համաձայնագրերը»։
Նախօրեին դերասանուհի Անջելինա Ջոլիի փաստաբաններն ակնարկել էին, որ դերասան Բրեդ Փիթը ծեծել է նրան 2016 թվականին բաժանվելուց շատ առաջ։ Դերասանուհու փաստաբանական թիմը հայտնել է, որ Փիթը հրաժարվել է թույլ տալ Ջոլիին վաճառել իրենց ընդհանուր գինեգործարանի՝ «Chateau Miraval French»-ի բաժնետոմսերը, եթե նա չստորագրի «չբացահայտման վերաբերյալ համաձայնագիր»: