Երևանում «Toyota»-ն բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Հրաչիկ Խաչատուրյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ «ՀայՓոստ»-ի մասնաճյուղի դիմաց:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախանական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։