Չեչնիայում արգելվել է «արագ երաժշտությունը»
ԱյլՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հաստատել է Չեչնիայում երաժշտական ստեղծագործությունների տեմպի պահանջները, ըստ որոնց՝ տարածաշրջանի երաժշտական խմբերի կատարման տեմպը պետք է սահմանափակվի րեպեում 80-ից մինչեւ 116 զարկի: Այս մասին հայտնում է «Грозный-Информ» պորտալը՝ հղում անելով Չեչնիայի մշակույթի նախարար Մուսա Դադաևին։
Նշվում է, որ որոշումը վերջնական է և համաձայնեցված է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հետ։
Չեչնիայի մշակույթի նախարարության ղեկավարի խոսքով՝ այս որոշումը կայացվել է նրա համար, որ տեղական խմբերի կատարած երաժշտությունը համապատասխանի «չեչենական մտածելակերպին և երաժշտական ռիթմին»։