Ինչպես վերահսկել ախորժակը․ սննդաբանի խորհուրդը
ԱյլԱմերիկացի սննդաբան Բրիտանի Վերները Daily Mail-ին ասել է, որ «չիթմիլերը»՝ դիետայի կարճաժամկետ պլանավորված խախտումները, թույլ են տալիս մարմնին «հանգստանալ» կալորիականության պակասից և բարձրացնել քաշի կորստի արդյունավետությունը:
Բժիշկը նշել է, որ քաշի կորստի համար նախատեսված ցանկացած դիետա ենթադրում է օրական ընդունվող կալորիաների կրճատում։ Դա հաճախ տեղի է ունենում ճարպային, ածխաջրածին և բարձր կալորիականությամբ մթերքների համամասնությունը նվազեցնելով մրգերի, բանջարեղենի, հացահատիկային և սպիտակուցային մթերքների օգտին: Դիետայի ժամանակ ավելի քիչ կալորիաները թույլ չեն տալիս օրգանիզմին արտադրել բավարար քանակությամբ լեպտին՝ այսպես կոչված «հագեցման հորմոն»։
Դիետոլոգի կարծիքով՝ «չիթմիլը» կամ դիետայի պլանավորված ընդմիջումը նպաստում են լեպտինի ժամանակավոր աճին: Սա թույլ է տալիս ավելի լավ վերահսկել ախորժակը, ինչպես նաև խուսափել սաստիկ քաղցից: Բացի այդ, «չիթմիլը» կարող է հոգեբանորեն «աշխուժացնել» նիհարողներին և օգնել նրանց մի փոքր ընդմիջել սահմանափակումներից:
Այնուամենայնիվ, «չիթմիլը» չպետք է ընդունվի որպես չափից շատ ուտելու խթան: Վերները խորհուրդ է տալիս յուրաքանչյուր 12-16 շաբաթը մեկ ընդմիջումներ կատարել դիետայից: Այնուամենայնիվ, դրանք պետք է տևեն մեկից մինչև 14 օր: Նաև ընդմիջմանը չի կարելի ուտել բացառապես յուղոտ, քաղցր և բարձր կալորիականությամբ սնունդ և ավելացնել չափաբաժինները։
Բժիշկը հավելել է, որ դիետայի ժամանակ հոգնածությունն ու անհանգստությունը, զուգորդված «չիթմիլին» անընդհատ սպասումով, կարող են ցույց տալ, որ դիետան սխալ է ընտրված: