Մասկը հայտնել է, թե որքան կգոյատևի մարդկային քաղաքակրթությունը
ԱյլԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ասել է, որ մարդկային քաղաքակրթությունը կարող է գոյատևել ընդամենը մի քանի հարյուր տարի, եթե այն չդառնա միջմոլորակային տեսակ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Եթե դառնանք միջմոլորակային, իսկ հետո միջաստղային, մեր քաղաքակրթությունը կգոյատևի միլիոնավոր տարիներ: Եթե ոչ, ապա գուցե ընդամենը մի քանի հարյուր տարի»,- ասել է Մասկը:
Նրա խոսքով՝ քաղաքակրթությունը պետք է պահպանի իր տեխնոլոգիական զարգացման մակարդակը, մինչև որ Մարսը կդառնա ինքնաբավ մոլորակ, ինչին կարելի է հասնել 20 տարվա ընթացքում։