Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. Խամոյան ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. Ջուլհակյան Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է «Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել է Ադրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. Խամոյան Գերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները Անդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց» Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին 

Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է․ Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է։

Ֆեսյբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Լայն հասարակությունը՝ ընդդեմ հրեշի վերածվող իշխանության․

Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է։ Ոչ մի խարիսխ չունի, ոչ մի ափ չի երևում, ոչ մի փրկարար չի գալիս օգնության։

Իշխանությունը վերածվում է հրեշի. գիտի, որ տանում է աղետի ու սառնասրտորեն խաբում է ժողովրդին։ Արտգործնախարարն ասում է. « ... Մենք ընդհանուր լեզու ենք գտել Արդբեջանի հետ շատ հարցերի շուրջ, բայց երկու կարևոր կետում չենք կարողանում համաձայնության գալ՝ տարածքային ամբողջականության ճանաչում և հաղորդակցությունների բացում»։

Բա էլ ինչի՞ շուրջ եք համաձայնության եկել. Արցախը Ադրբեջան համարելո՞ւ, գերիներին Բաքվում թողնելո՞ւ, Տավուշի գյուղերը հանձնելո՞ւ, Բաքվի COP 29-ի՞։

Մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ։ 2021-ի ընտրազանգվածներն անտեր են թողնվել։ 680 հազարի լիդերը ցինիկորեն խաբել է ու տարել աղետի, մյուս երկուսի առաջին համարները՝ Քոչարյան ու Վանեցյան, դուրս են եկել քաղաքական հրապարակային պրոցեսներից և նվազագույնը երկու տարի է՝ չեն շփվում սեփական ընտրազանգվածների հետ։ Վերջին երկուսի որոշումներին կարելի է գուցե ըմբռնումով մոտենալ, որովհետև դրանք անհատական մակարդակում կայացված որոշումներ են, մնացածը պատմությունը կգնահատի։

Պարզապես արձանագրենք փաստը. բոլոր հին ընտրազանգվածները մնացել են առանց առաջնորդության, այդ թվում ամենամեծը՝ չքվեարկածները։ Բոլոր հասարակություններն ուզում են ունենալ լիդերներ, վերնախավեր, հայրեր՝ կախված հասարակության քաղաքակրթային մակարդակից, ուզում են ունենալ մեկին, որին կվստահեն, կպատվիրակեն՝ իրենց փոխարեն մտածելու, իրենց ուղղորդելու, իրենց անվտանգ ու հարաբերական արդար ձևով կառավարելու։

Հիմա հայ հասարակությունը մնացել է անտեր՝ մոլորված, անորոշ, խեղճացած. ոչ մի առաջնորդություն, ոչ մի վերնախավ, ոչ մի լուրջ մտավորական շերտ։

Նոր ընտրազանգվածները․

Տեսեք ինչ է ստացվում. մեր պետական նավը բաց ծովում դրեյֆի մեջ է, բայց նավի ներսում նույնպես քաոտիկ պրոցես է, ոչ մի ռացիոնալ ջանք ու գործողություն չկա։

Սրա հետևանքով ընտրազանգվածների բովանդակությունը և կառուցվածքը փոխվել է։ Հայաստանում այսօր, մեծ հաշվով, կա երկու ընտրազանգված.

1. Նրանք, ովքեր հավատում են, որ կարելի է շտկել-փրկել վիճակը

2. Նրանք, ովքեր չեն հավատում

Ո՞րն է այն սուպերիդեան, որը կարող է միավորել հասարակությանը՝ ինքն իրեն և պետությունը փրկելու համար։

Այդ գաղափարը կարող է լինել պետության դրեյֆը կանգնեցնելը։ Բոլոր տարաձայնություններով, բոլոր հակասություններով ու նախասիրություններով հանդերձ՝ դրեյֆը կանգնեցնելու գաղափարը կարող է միավորել բոլորին, որպեսզի բոլորով չկործանվենք։ Այս գաղափարին կարելի է տալ առարկայական տեսք՝ քայլերի ճանապարհային քարտեզ՝ ինչպե´ս գնալ ներքին հաշտեցման, ներընտրազանգվածային հաշտեցման և ինչպե´ս գնալ միասնական նոր իշխանության ձևավորմանը, որտեղ բոլոր ունակ մարդիկ աշխատանքի դաշտ կունենան։

Ճիշտ հասկանալ ներսի կոնֆլիկտը․

Ընտրազանգվածները մարդկային դեմք ունեն՝ բոլոր տարբերություններով հանդերձ, և կա իշխանական մի նեղ խումբ, որը միֆական հրեշի կերպար է արդեն ստանում։ Մեր ներսի կոնֆլիկտը հիմա սա է՝ մարդկային դեմքով հասարակության (բոլոր հատկանիշներով ու դեֆեկտներով հանդերձ) և միֆական հրեշի կերպարով իշխանության։ Թե ո՞վ կհաղթի, դրանից կախված է ինչպես կավարտվի դրեյֆը։ Սա իսկապես լավ հենք է զանգվածային-ինքնափրկության պրոցես գեներացնելու։

Վերջին օրերին պետության դրեյֆն էականորեն արագացավ։ Մենք ականատես եղանք անհավանական թվացող սցենարի. արևմուտքը(ԱՄՆ-ը և ԵՄ-ը) Հայաստանի հետ շփվում է Ադրբեջանի և Թուրքիայի թույլտվությունը ստանալուց հետո, և շփման ծավալը շտկվում է՝ Ադրբեջանի և Թուրքիայի թույլտվության ծավալից ելնելով։

Ռուսաստանը մեզ բաց տեքստով ասում է՝ քո շահերը պաշտպանելու փոխարեն, Հայաստան, դու ընտրում ես իմ դեմ առճակատման տարբերակը, իսկ այդ դեպքում ես կդիմեմ կոշտ քայլերի։

Սա սերիալներ սիրող հասարակություն է, և պետք է բացատրել մարդկանց, թե սերիալի լեզվով ի´նչ են նշանակում այս ձևակերպումները։ Լիբանանի, Սիրիայի և մերձավորարևելյան տարածքներում հակամարտող ուժեղների վարքագիծը և գործալաոճը նկարագրող լավ սերիալներ կան, հուշեք՝ նայեն։

Օրերս մի հետաքրքիր քննարկման էի հրավիրված («Հայաքվե», Ա. Չալաբյան). մեծ լսարան էր, որի 80 տոկոսն ինձ անծանոթ մարդիկ էին։ Անծանոթ, սովորական մարդկանց ելույթները շատ հետաքրքիր էին, և դրանք հուշում էին երկու բան՝ մենք մարդկանցով իրար հանգիստ կարող ենք լսել ու իրար հետ աշխատել, և մենք կարող ենք հրեշի դեմն առնել։

Անհրաժեշտ են նոր բանաձևեր.

1. Կանգնեցնել երկրի ներքին դրեյֆը-քաոսը. միավորել բոլորին, որպեսզի բոլորով չկործանվենք,

2. Կանգնեցնել համապետական դրեյֆը, թույլ չտալ, որ Հայաստանը դառնա ուրիշների ձեռքի խաղալիք և աղետի պոլիգոն,

3. Նոր իշխանությունը պետք է ձևավորվի տարբեր տեսակետներ, գաղափարներ ունեցող ունակ մարդկանցից, լայն համախմբմամբ,

4. Հայաստանում հնարավոր է արժանապատվության և կամքի զարթոնք, հնարավոր է վերականգնել պետությունը՝ խելամիտ քայլերով»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. ԽամոյանԹուրքիայում գնաճը 2021 թվականից ի վեր նվազել է մինչև ամենացածր մակարդակըԿրեմլում բացահայտել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմաներից մեկըՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջըՎրաստանը հայտարարել է, որ չի ցանկանում լսել ԵՄ-ի քննադատությունը երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համարՓրկարարները Կիպրոսի մոտ լաստանավի խորտակման հետևանքով ևս մեկ զոհի մարմին են գտելԱֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոնԱդրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. ՋուլհակյանԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. ԽամոյանԳերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկներըԱնդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց»Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի մասին լուրերը Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին«Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե ՔալաշյանինՄՄԿ-ն և ՀՀ նախարարությունը քննարկել են միգրացիոն տվյալների կառավարման բարելավումըՆախագահողին կխնդրեմ չուշանալ հանձնաժողովի նիստերից, իսկ ուշանալու դեպքում գոնե ներողություն խնդրել ներկաներից.Ղազարյանը՝ Արուսյակ ՋուլհակյանինՊՆ-ում քննարկել են զորամասերում կարգապահության ամրապնդման հարցերըՊորտուգալիայի հավաքականի մարզիչը պատմել է Ռոնալդուի հետ զրույցի մասին«Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է»․ Լևոն ՔոչարյանՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանԴավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնիցԼավրովը հայտարարություն է արել Աֆղանստանի վերաբերյալՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանից ամերիկյան ուժերը 1 հազար կմ-ով դուրս է բերելԱննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելը ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք էԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալFT. Հունգարիան կարող է հանել իր վետոն Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների վրաԱլիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներԼևոն Քոչարյան․ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությամբ հորս վրա ճնշում գործադրելու փորձերը դատապարտված ենԻսպանիայի վարչապետը նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ է նշանակել2027-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3.6 տրիլիոն, ծախսերը՝ 4.07 տրիլիոն դրամԹեհրանում մեկնարկել է Միրզոյան- Արաղչի հանդիպումըՀայաստանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրըԱվստրիայի փոխկանցլեր Բաբլերը մտադիր է հրաժարական տալ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համարԲոլսոնարոն և Լուլա դա Սիլվան անցել են Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՆեթանյահուն հրամայել է նշանակել արտասահմանյան ավիացիայի անվտանգության տեսուչ Կանխվել է քրեшկшն հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստված uպшնnւթյnւնըՃապոնիան մտադիր է անօդաչու տրանսպորտային նավեր մշակել
Ամենադիտված