Շարժական կլինիկաներում Հեպատիտների դեմ պայքարի օրվա շրջանակում հետազոտվել է 423 անձ
ԻրանԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ամփոփում է Հեպատիտների դեմ պայքարի օրվա շրջանակում հայտարարած հանրային միջոցառումների շարքը։
Եռօրյա այցերի ընթացքում Երևանում և 5 մարզում ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտվելու հնարավարություն է ստացել ընդհանուր առմամբ 423 անձ, որոնցից՝
- 104-ը՝ Երևանում.
- 75-ը՝ Վանաձորում.
- 70-ը՝ Արտաշատում.
- 64-ը՝ Գավառում.
- 56-ը՝ Աբովյանում.
- 54-ը՝ Գյումրիում։
Հետազոտված անձինք նաև նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն են ստացել։
ԻՀԱԿ հանրային միջոցառումների նպատակը ոչ միայն դեպքերի հայտնաբերումն է, այլև քաղաքացիների իրազեկումը՝ հիշեցնելու համար, որ հիվանդություններն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, իսկ հետազատություններն անհրաժեշտ են հիվանդությունները վաղ հայտնաբերելու և արդյունավետ բուժման համար։
Հանրային միջոցառումներն անցկացվել են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Հիշեցում՝ ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար անցկացվում են անվճար հետազոտություններ, որոնց մասին նախապես տեղեկանալու համար կարող եք հետևել ԻՀԱԿ-ի ֆեյսբուքյան էջին։