Դեսպան Աֆյանն ու Կումար Թուհինն անդրադարձել են ԼՂ-ի հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին
ԲլոգոսֆերաՕգոստոսի 9-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի (ICCR) գլխավոր տնօրեն Կումար Թուհինի հետ:
Հանդիպմանը նշվել է Նյու Դելիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանի շրջանակներում հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի՝ Աջանտայի քարանձավների որմնանկարները պատկերող ստեղծագործությունների Հայաստանի ներկայացրած հարակից ցուցահանդեսի մասին:
Քննարկվել են համատեղ մի քանի կրթամշակութային միջոցառումների առաջիկա կազմակերպմանը վերաբերող հարցեր և նախաձեռնություններ:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին։