Մի հատ կլոր գլխով մարդ կա` Աղազարյան ազգանունով, դատի եմ տալու, թող իմանա. Սրբազան
ԲլոգոսֆերաHraparak.am-ը գրել է.
Այսօր Արտաշատի բնակիչները դիմավորեցին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: Արտաշատի բնակիչների հետ հանդիպումը մեկնարկեց աղոթքով:
«Այս պայքարն ի բնե ճշմատության և ճշմարիտ մարդկանց պայքարն է։ Չկա մի վայր, որտեղ խաբեություն չլինի․ ամեն ինչով ստում են՝ պատկերներով, տեսանյութերով, հագուկապով և հատկապես անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Մենք գտնվում ենք թմրանյութով պարուրված աղետի մեջ։
Տեսեք ուր ենք հասել, որ Եռաբլուրում հերոսների շիրիմներն են օգտագործում՝ թմրանյութ տարածելու համար։ Ու որ ասում եմ թմրանյութ են լցրել, դա ոչ միայն հոգևոր,այլև ֆիզիկական իմաստով է այդպես։ Մեր բոլորի կյանքը անվտանգային առումով սպառնալիքի տակ է։
Հիմա մարդկանց մտքերի և հոգիների մեջ է կռիվը:Սա նշանակում է, որ սրանք միջոցների միջև խտրություն չեն դնելու:
Երկրի կարիքները թողած անխնա կերպով գումարներ են վատնվում մեր միտքը, հոգին ու մտածումները աղավաղելու համար: Այդ մարդիկ միայն տեղեկատվական դաշտում մեկ ամսում մոտ 50 մլն դոլար են ծախսել, որպեսզի սևացնեն, փորձեն պախարակել թե՛ ինձ, թե՛ շարժումը»,-բնակիչների հետ հանդիպմանն ասաց Սրբազանը՝ ընդգծելով․ «Մի հատ կլոր գլխով մարդ կա` Աղազարյան ազգանունով, դատի եմ տալու զրպարտության համար, թող իմանա»։