Աղետի գոտում բոլոր ուղղություններով ունենք անցանելի ճանապարհներ, բացի մեկից. Գնել Սանոսյան
ՏեսանյութերԱղետի գոտում բոլոր ուղղություններով ունենք անցանելի ճանապարհներ, բացի մեկից: Այս մասին Կառավարության նիկստին ասաց Գնել Սանոսյանը:
«Միակ թաղամասը կամ հատվածը, որին մեքենաներով հասանելիություն չկա, Ալավերդու Սանահին կայարան թաղամասն է, որտեղ այս պահին մետաղական կամուրջ է հավաքվում՝ նախատեսված մեքենաների և հետիոտի համար։ Քարկոփի պարագայում, թեև կամուրջը վերանորոգված չէ, բայց Ախթալայի կամուրջը կա, ուղղակի ճանապարհը մի քիչ երկար է»,– նշեց նա։
ՏԿԵՆ–ը վստահեցրեց, որ Սանահին կայարան թաղամասի համար կառուցվող մետաղական կամուրջը պատրաստ կլինի մինչև օգոստոսի վերջ։
Ինչ վերաբերում է երկաթուղու աշխատանքին, ապա այն ամբողջովին վերականգնված է ու աշխատում է։