Ապարանում լեռնադահուկային համալիր կկառուցվի․ ո՞ր ընկերությունն է ներդրումներ իրականացնելու
Արտակարգ ՊատահարԱպարանում «Մայլեռ» հանգստավայր ստեղծելու արտոնությունները հաստատվեցին ՀՀ կառավարության նիստում:
Ազատ գոտու ռեզիդենտը կլինի հանգստավայրում ներդրող «Մայլեռ ԱԹԳ» ընկերությունը, որի բաժնետերը հայտնի գործարար Ռուբեն Գրիգորյանի ռուսական «Ռուցոգ–ինվեստ» ընկերությունն է:
Ընկերությունն արդեն մոտ 15 մլն դոլար է ներդրել լեռնադահուկային լանջերի և ճոպանուղու, արհեստական ձյան համակարգերի կառուցման համար։