Ում է փոխանցվել Գուրգեն Արսենյանի պատգամավորական մանդատը. ԿԸՀ-ն հրապարակել է վերջինիս անունը
ՀասարակությունԿենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի մանդատը տրամադրել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Նշանի Ղազարյանին։
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ղազարյանը ասել էր, որ պատգամավորական մանդատը վերցնելու վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չունի, ուստի վաղ է համարում այդ մասին խոսելը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նշենք, որ նա այս պաշտոնում կփոխարինի Վաղարշակ Հարությունյանին: