«Արթիկ» ՔԿՀ-ում կազմակերպվել է դատապարտյալի ստեղծագործական աշխատանքների անհատական ցուցահանդեսը
ՀրապարակումներՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ օգոստոսի 14-ին կազմակերպվել էր դատապարտյալ Հարություն Պողոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկա են եղել հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Լևոն Հովհաննիսյանը, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, մարզի դատախազության դատախազ Արեգ Խաչատրյանը, հիմնարկի վարչակազմը և ազատազրկված անձինք։
Հարություն Պողոսյանը հյուրերին ներկայացրել է իր նկարների խորհուրդն ու բովանդակությունը, ստեղծագործման ճանապարհի մտահղացումներն ու ապրումները։