Հաստատվել է ուղևորափոխադրման ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը
ՔաղաքականԿառավարությունը հաստատել է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը:
Որոշմամբ սահմանվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին և հարկային մարմնին իրենց կողմից ձևակերպված պատվերների, փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի վերաբերյալ տեղեկատվությանը հասանելի դարձնելու հետ կապված կարգավորումները: