Գյումրիում կբացվի Լոզանի համալսարանի մասնաճյուղը
ՏեսանյութերԱյսօր Գյումրու ավագանին արտահերթ նիստում հավանություն տվեց քաղաքի պատմական կենտրոնում գտնվող Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը նվիրաբերելու ու Լոզանի հյուրընկալության դպրոցին փոխանցելու նախագծին։
Այդ շենքը 2018 թվականին ներկայիս իշխանությունը տրամադրել էր Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին, իսկ շենքի կեսը հատկացվել էր թիվ 1 պոլիկլինիկային, որն այժմ ծառայելու է` որպես Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ։
Լոզանի համալսարանն ստեղծվել է 1800-ականների սկզբին ու համարվում է աշխարհում զբոսաշրջության ու սպասարկման ոլորտում առաջինը։
Ծրագիրն իրականցվում է շվեյցարահայ բարերար Վահե Գաբրաշի միջոցներով։
Աշխատանքային խումբ է ստեղծվել, որը համաձայնություն է տվել, որ Լոզանի համալսարանը գործի Հայաստանում։