Բրիտանական տանկերն օգտագործվել են Կիևի կողմից Կուրսկ ներխուժման ժամանակ. BBC
ԱՄՆՄեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային մատակարարված Challenger 2 տանկերն օգտագործվել են Կիևի կողմից՝ Ռուսաստանի տարածք անակնկալ ներթափանցման ժամանակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտնում, թե բրիտանական կոնկրետ ինչ զենքեր են օգտագործվում Ուկրաինայի կողմից։ Սակայն Ռուսաստանի տարածք ուկրաինական ուժերի ներթափանցումից հետո գերատեսչությունը վերահաստատել է, որ Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Բրիտանիայի կողմից մատակարարված զենքերը «Ռուսաստանի անօրինական հարձակումների դեմ ինքնապաշտպանության համար», հավելում է BBC-ն։
«Դա չի բացառում Ռուսաստանի տարածքում գործողությունները: Մենք հստակ ենք դարձրել նվիրաբերման գործընթացի ժամանակ, որ սարքավորումները պետք է օգտագործվեն միջազգային օրենքին համապատասխան», - հավելել է պաշտպանության նախարարության խոսնակը։
Ըստ BBC-ի՝ այս քաղաքականությունը նշանակում է, որ Ուկրաինայի հարձակման ժամանակ կարող են օգտագործվել հակատանկային հրթիռներ, հրետանի, զրահատեխնիկա և Մեծ Բրիտանիայի կողմից նվիրաբերված այլ զինատեսակներ: