Թրամփը հաղթելու դեպքում մտադիր է բարեկամական հարաբերություններ հաստատել Իրանի հետ
ԺամանցԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հույս ունի, որ 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում հաղթելու դեպքում կկարողանա բարեկամական հարաբերություններ հաստատել Իրանի հետ։
«Ես չեմ ուզում վատ լինել Իրանի նկատմամբ: Հուսով եմ, որ մենք կարող ենք բարեկամական հարաբերություններ ունենալ: Գուցե կարող ենք, գուցե ոչ», - ասել է նա Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր քաղաքում կայացած մամուլի ասուլիսում:
Թրամփը նաև ասել է, որ լավ հարաբերություններ հաստատելու համար Իրանը «չի կարող միջուկային զենք ունենալ»։
Օգոստոսին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հաստատել է, որ հետաքննում է Թրամփի նախընտրական շտաբի վրա Իրանի կողմից ենթադրաբար իրականացված կիբերհարձակումը։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանը «կիբերհարձակումներ իրականացնելու մտադրություններ և պլաններ չունի», ինչպես նաև նշել է, որ Իրանի իշխանությունները չեն միջամտում ԱՄՆ նախագահական ընտրություններին։