Ռուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջ Լը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքում Արցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան Թուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգը Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն Թրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է 10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել Պետերբուրգում Հրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայի Բելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր է Կուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասին Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Միացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումը 

Վայոց ձորի մարզպետը հանդիպել է ԼՂ բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած անձանց հետ

Իրավունք

Օգոստոսի 14-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և ,,Ամարաս,, համահայկական ԲՀԿ-ի նախագահ Ա. Ալեքսանյանը հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած անձանց հետ:

Մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Բագրատ Սողոմոնյանը և Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի տեղակալ Նաիրի Սարոյանը, ,,Ամարաս,, համահայկական ԲՀԿ-ի ներկայացուցիչներ:

Հանդիպման ժամանակ ներկայացվեցին ,,Ամարաս,, համահայկական ԲՀԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած շուրջ 120 ընտանիքների համար ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի հարակից 10 հա տարածքում բնակելի առանձնատներ կառուցելու ծրագրի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ: 

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը բարձր գնահատեց կառավարության և հասարակական սեկտորի ջանքները՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների, հատկապես բնակարանային ապահովության հարցերի լուծմանը:

Այնուհետև ,,Ամարաս,, համահայկական ԲՀԿ-ի նախագահ Ա. Ալեքսանյանը ներկայացրեց վերոնշյալ ծրագրի մանրամասները, մասնավորապես շահառուների ընտրության չափանիշները, որոնք պետք է համահունչ լինեն ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումներով հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովման ծրագրերով նախատեսված պայմաններին և չափորոշիչներին: 

Քննարկվեցին ծրագրին առնչվող մի շարք հարցեր ևս. տներն ունենալու են 1-6 սենյակներ, ապաստարան, տանիքներին՝ արևային վահանակներ: Նորակառույց բնակավայրն ապահովված է լինելու խմելու և ոռոգման ջրով, համայնքային սեփականություն հանդիսացող պահուստային հողերից կտրամատրվեն հողակտորներ, խոշոր եղջերավոր անասուններ: 

Պատմամշակութային կոթողներով և գեղատեսիլ վայրերով հարուստ լինելը նպաստավոր պայմաններ կլինեն զբոսաշրջության զարգացման համար:

Առաջարկվեց առանձնատների կառուցման աշխատանքներում դիտարկել շահառուներին ներգրավելու հարցը՝ միաժամանակ որոշակիորեն լուծելով զբաղվածության խնդիրը: Նշվեց, որ բնակապահովման այլ ծրագրերի շահառունեըը չեն կարող զուգահեռ նաև այս ծրագրի շահառու հանդիսանալ:

Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի տեղակալ Նաիրի Սարոյանը ներկայացրեց բնակավայրի ջրային և հողային ռեսուրսներին առնչվող տեղեկություններ, ինչպես նաև կառավարության կողմից գյուղատնտեսական ոլորտի պետական աջակցության ծրագրերը, որոնցից կարող են հետագայում օգտվել շահառուները:

Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան. բանախոսները պատասխանեցին հետաքրքրող հարցերին՝ միաժամանակ նշելով, որ ծրագրին առնչվող որոշ հարցեր դեռ քննարկման փուլում են:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը նշեցին, որ ծրագիրը կնպաստի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած անձանց խնդիրների երկարաժամկետ լուծմանն ու ինտեգրմանը և կարող է դառնալ կառավարության և հասարակական կազմակերպության արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գին
Ամենադիտված