Ես սկսեցի սիրել ծննդյան օրերս․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Հրապարակումներ
Հուլիսի 18-ին դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը տոնել է ծննդյան 42-ամյակը։ Երեկ նա ծննդյան խնջույքից տեսանյութ եւ լուսանկարներ է հրապարակել ինսթագրամում ՝ կից գրելով․
«… ես սկսեցի սիրել ծննդյան օրերս և նշել, երբ գիտակցեցի, որ դրանք լավագույն առիթն են Ընկերներով ջերմորեն հավաքվելու, ուղղակի, որ զբաղվածությունը պատճառ չլինի՝ բացակայի… Իմ ուրախությունն ու ուժն են Ընկերներս. անկախ նրանից որտեղ են, ինչ կարգավիճակում, և որքան պարբերական ենք հանդիպում կամ ոչ: Կարևորը, որ միշտ ԼԻՆԵՆ!
Հ.Գ. Շնորհակալ եմ ներկաներին սիրո ու ջերմության համար, այդ օրը բացականերին շնորհակալ եմ իմ կյանքում առհասարակ լինելու ու կյանքս լի դարձնելու համար: Էս տագնապային աշխարհում նման պահերն ուժ են տալիս
Հ.Գ. Դեռ չեմ հասցրել բոլոր շնորհավորանքներին պատասխանել… հերթով ու սիրով անում եմ»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան