Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին «Ամբերդ» մուտքն ազատ է
ՀասարակությունՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (խաղողօրհնեք) նշում է օգոստոսի 18-ին։
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տոնի կապակցությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մուտքը ՀՀ քաղաքացիների համար սահմանել է անվճար։
Սուրբ Պատարագի ավարտից հետո՝ ժամը 11:30-ին «Տոնացույց» ժողովրդական թատրոնի և «Ուջան-Կարոտ» ազգային ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ տեղի կունենա տոնախմբում։
Ներկաներին կբաժանվի օրհնված խաղող և կաթնահունց գաթաներ։
Երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 17:00-ին եկեղեցու սպասավորներ ներկաներին կբաժանեն օրհնված խաղող, կաթնահունց գաթաներ։