Լարսում հերթերի պատճառը մարդատարներն են
ՀասարակությունԲագրատաշենի սահմանային անցակետում տասնյակ մեքենաներ մոտ մեկ շաբաթ է` կանգնած են։ Ահազանգեւմ են բեռնատարի վարորդները` հայկական անցակետի աշխատակիցները գրեթե չեն աշխատում։
Պետական եկամուտների կոմիտեից «Արմենպրեսին» մեկնաբանություն են տվել, որ այդ իրավիճակն առաջացել է «Վերին Լարսի անցակետից դեպի Վրաստան ուղղությամբ մարդատար մեքենաների հոսքով պայմանավորված», որի պատճառով առաջնահերթություն էր տրվել մարդատար մեքենաների հոսքը թեթևացնելուն:
«Մեծ տեմպով Լարսից բաց են թողնվել բեռնատար տրանսպորտային միջոցները, որի հետևանքով «Բագրատաշեն» մաքսային անցման կետում գոյացել են հերթեր: Այնուամենայնիվ, մաքսային մարմինը ձեռնարկել է միջոցներ՝ «Բագրատաշեն» մաքսային անցման կետում ծանրաբեռնվածությունը թոթափելու և բեռնատարների թողունակությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասել էին ՊԵԿ-ից: