Ռուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջ Լը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքում Արցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան Թուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգը Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն Թրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է 10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել Պետերբուրգում Հրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայի Բելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր է Կուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասին Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Միացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումը 

ՆԳՆ-ում ռազմավարական փաստաթղթի ձևավորման գործընթացում ներգրավում են երիտասարդներին

Հասարակություն

Օգոստոսի 15-ին ՆԳ նախարարությունը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ Դիլիջանում նախաձեռնել էր Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումների կատարելագործմանը նվիրված հանրային քննարկում, որը վարում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։ 

Կառավարության ծրագրով նախատեսված` վերջերս Դիլիջանում բացված «Դուկո» երիտասարդական կենտրոնում հավաքվել էին համայնքի երիտասարդները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Երբ քննարկման մասին հայտարարությունը տեսա, ինձ մոտ ցանկություն առաջացավ մասնակցելու, որովհետև սա հնարավորություն է երիտասարդների ձայնը ավելի լսելի դարձնել, կառավարման համակարգին ավելի մոտ լինել»,-ասում է թարգմանիչ, քաղաքագետ Ալիսա Ամիրխանյանը:

«Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ ծրագրերի համակարգող Մելինե Գևորգյանի խոսքով՝ «Խիստ կարևոր են նմանատիպ հանդիպումները, մասնավորապես, դրանց իրականացումը մարզերում. և՛ դեմ առ դեմ քննարկումները, և՛ ուղիղ հաղորդակցությունը իրականում շատ նպաստավոր ու արդյունավետ են տեղում խնդիրների բարձրաձայնման համատեքստում»։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին և երիտասարդական կենտրոնին՝ արդյունավետ համագործակցության համար։

Անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է ռազմավարական փաստաթղթի ձևավորման գործընթացում երիտասարդների ներգրավմամբ քննարկումների անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա նախարարությանը հավաքագրել նրանց կողմից վեր հանված խնդիրները և համատեղ նախանշել լուծումներ։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարությանը նախաձեռնության համար, նշել է, որ երիտասարդների ներգրավմամբ բարեփոխումների ռազմավարության քննարկումը նոր մշակույթ և հանրային նոր ընկալում է:

«Երիտասարդների ձայնի լսելի լինելը, և ոչ միայն լսելի լինելը, այլ դրա արդյունքում որոշակի լուծումների նախանշումը շատ կարևորվում էՆԳ նախարարության կողմից: Հետևապես նմանատիպ քննարկումները մեզ օգնելու են, ի վերջո, նաև երիտասարդական ավյունով հարստացնել մեր ամբողջական պրոցեսը, և, ի վերջո, Կառավարության քննարկմանը ներկայացնել հենց այսպիսի ներառական քննարկումների արդյունքում ձևավորված ռազմավարական փաստաթուղթ»,-իր խոսքում ընդգծել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Երիտասարդների հետ քննարկվել են նաև հանրային անվտանգության ապահովման, երթևեկության անվտանգային մշակույթի ներդրման խոչընդոտների, հասարակության կարծրատիպերի վերաբերյալ հարցեր։

Դպրոցական Գայանե Մանթաշյանի խոսքով՝ «Շատ ճիշտ էր մեզ հետ կազմակերպել այս հանդիպումը. մենք ստացանք պատասխաններ, ստացանք տեղեկություններ բարեփոխումների, կայացվելիք որոշումների մասին, ինչը շատ հաճելի էր»։

«ՆԳ նախարարության աշխատանքը, կարծում եմ, Հայաստանում պակաս տեսնելի է եղե, և հանրության լայն շերտերը, երիտասարդները հատկապես, քիչ ներգրավվածություն են ունեցել նախարարության հետ երկխոսության տեսանկյունից, և այսօր Դիլիջանում կայացած քննարկումը նոր պրակտիկա և նոր մշակույթի մասին է խոսում»,-ասում է «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ Արփինե Երիցյանը։ «Երիտասարդական գաղափարներ» ՀԿ հիմնադիր նախագահ Շուշանիկ Սահակյանն էլ վստահեցնում է. «Այնքանով էր հետաքրքիր և հաճելի, որ ունեցանք հնարավորություն դեմ առ դեմ տեսնելու և լսելու ՆԳՆ գործընթացների մասին և, ամենակարևորը, կարծիքներ հայտնելու»։

Երիտասարդների ներկայացրած առաջարկությունները կներառվեն առաջիկա գործընթացներում։

Նմանօրինակ քննարկումները շարունակական են։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գին
Ամենադիտված