ԲԴԽ նախկին անդամը՝ Դատավորների էթիկայի հանձնաժողովի անդամ. ովքեր են ընտրվել հանձնաժողովների անդամներ
Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Քվեարկության արդյունքներով ընտրվեցին՝
Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանն ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներ Ջոն Հայրապետյանն ու Դանիել Մխեյանը:
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը և Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը:
Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը։
Շնորհավորում ենք ընտրված բոլոր անդամներին և մաղթում արդյունավետ աշխատանք։