«Չաղ Ռուստամը» բժշկական կենտրոնում որևէ հանդիպում չի ունեցել․ ՔԿԾ-ից պարզաբանում են
Տեսանյութեր
Քրեակատարողական ծառայությունից պարզաբանում են տարածել․
«Այսօր mediahub լրատվական կայքում զետեղված «Ինչո՞ւ է Փաշինյանի օգնականն այցելել Չաղ Ռուստամին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ հոդվածում հրապարակված տեղեկությունները հերյուրանք են և իրականությանը չեն համապատասխանում։
Կալանավորված անձ Ռուստամ Ստեփանյանը բժշկական կենտրոնում որևէ անձի չի հանդիպել։ Վերջինս օգոստոսի 15-ին`ժամը 11։00-ին, տեղափոխվել է բժշկական կենտրոն, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո` ժամը 11։45-ին, դուրս է բերվել բժշկական հաստատությունից և վերադարձվել քրեակատարողական հիմնարկ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն