Լոռու մարզում խաչքարերը նոր կյանք են ստացել
ԲլոգոսֆերաՀՀ Լոռու մարզի Լորուտ գյուղի «Քուրթիկ» միջնադարյան գյուղատեղիում ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները հողի տակից հանել, ամբողջացրել են մեկ խաչքար: Երկրորդ խաչքարի միայն վերևի հատվածն է հնարավոր եղել ամբողջացնել։ Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպությունից:
Ավելի վաղ մարզային ծառայության աշխատակիցները «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում նոր կյանք էին տվել Լորուտ գյուղի «Կծվուտ» գյուղատեղում /13-14-րդ դդ․/ 2023 թ.-ի աշնանը հայտնաբերած նորահայտ խաչքարին։ Երկատված խաչքարը միավորել, մաքրել և կանգնեցրել են։ «Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը կրում է շարունակական բնույթ։