Մեկնարկել են Ադրբեջանի և Ղազախստանի համատեղ զորավարժությունները
ԲլոգոսֆերաՄեկնարկել են «Ոսկե արծիվ – 2024» մարտավարական և հատուկ զորավարժությունները՝ Ադրբեջանի և Ղազախստանի զինվորականների մասնակցությամբ։ Գրում է 24news.am-ը։
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից, պլանի համաձայն, մասնակից երկրների զինվորականները հետախուզական առաջադրանքներ են իրականացրել լեռնային տեղանքում, դժվարանցանելի տեղանքով։
Զորավարժությունների առաջին օրը մասնակիցներին տրվել են զառիթափ ժայռերից վերելքի և վայրէջքի, բարձրության վրա առաջին բուժօգնության և վիրավորների տարհանման դասընթացներ:
Զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է մարտական առաջադրանք կատարելիս անձնակազմի մարտավարական հմտությունների կատարելագործմանը և ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացմանը։