ՌԴ Վոլգոգրադի մարզում բանտարկյալները պատանդներ են վերցրել. կա զոհ (տեսանյութ)
ՀասարակությունՌԴ Վոլգոգրադի մարզում ИК-19 գաղութի բանտարկյալները պատանդներ են վերցրել, հաղորդում է Դաշնային պատժիչ ծառայության մամուլի ծառայությունը։
«ԻԿ-19-ում, կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ, դատապարտյալները պատանդ են վերցրել բանտի աշխատակիցներին։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ»,- հայտնել են վարչությունից։ IK-19-ը գտնվում է Սուրովիկինո քաղաքում՝ Վոլգոգրադից 130 կիլոմետր դեպի արևմուտք։ Սա առավելագույն անվտանգության գաղութ է:
Դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ պատանդառման հետևանքով՝ կան զոհեր, սակայն մանրամասներ չեն հայտնել։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով օպերատիվ ծառայություններին, հայտնում է մեկ մահվան մասին։ Նշվում է, որ դա այն հերթապահն է, ով փորձել է դիմադրել հարձակվողներին։ Վոլգոգրադի մարզի նահանգապետը հայտնել է, որ դաշնային քրեակատարողական ծառայության չորս աշխատակից է հոսպիտալացվել։